Վրացական գինու արտահանման ավելի քան 60%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին

Ռուսաստանը շարունակում է մնալ վրացական գինու հիմնական արտահանման շուկան։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի բաժինը կազմել է գինու վաճառքի ավելի քան 62%-ը։

Մասնավորապես, այդ երեք ամիսների ընթացքում Ռուսաստան է արտահանվել 11 140 տոննա գինի՝ 32.6 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Նշանակալի է, որ Ռուսաստանի բաժինը գինու արտահանման մեջ 2022 թվականից ի վեր գերազանցում է 60%-ը։

Նախորդ տարիների վիճակագրությունը հետևյալն է․

2020 թվական – 119.6 մլն դոլար / արտահանման բաժինը՝ 56.8%,

2021 թվական – 130.8 մլն դոլար / արտահանման բաժինը՝ 54.7%,

2022 թվական – 160.8 մլն դոլար / արտահանման բաժինը՝ 63.7%,

2023 թվական – 168.3 մլն դոլար / արտահանման բաժինը՝ 65%,

2024 թվական – 182.6 մլն դոլար / արտահանման 66.2%,

2025 թվական – 170.7 մլն դոլար / արտահանման 63.7%:

Այս տարի Վրաստանն արտահանել է գինի՝ 52 մլն ԱՄՆ դոլարի չափով, ինչը կազմում է 17 138 տոննա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ՝ արժեքային արտահայտությամբ 5.5%-ով և ծավալային արտահայտությամբ 3.6%-ով։

Leave a comment