Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին․ Բագրատ Սրբազան

Բագրատ Սրբազանը նամակ է հրապարակել՝  իր վշտակցությունը հայտնելով Կոնստանտի Տեր-Մովսիսյանի հարազատներին․ «Սիրելինե’ր,

Քիչ առաջ ցավով տեղեկացա մեր շատ սիրելի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի այս աշխարհից` մեզանից մեկնելու տխուր իրականության մասին:

Եվս մի պատվական, նվիրյալ հայ մարդ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով, վստահ ասում եմ` զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին:

Խոնարհումս քեզ, սիրելի Կոնստանտին :

Աղոթքս հոգուդ խաղաղության համար:

Քո մեկնելով ևս առավել պարտավորեցրեցիր մեր Հայրենիքի շուտափույթ ազատագրման սրբազան գործը:

Ցավակցություններս սիրելի Կոնստանտինի ընտանիքին և բոլոր հարազատներին, ընկերներին և մեզ բոլորիս:

Հոգիդ խաղաղ թող հանգչի:

Տիրոջ լույերի մեջ սիրելի մարդ, սիրելի, հոգի, սիրելի եղբայր,

Խոնարհումով և աղոթքով`

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment