https://arm.sputniknews.ru/20260507/petq-e-pataskhan-ta-bagrat-srbazany-mtadir-e-dati-tal-alen-simvonjanin-101887735.html
Պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը մտադիր է դատի տալ Ալեն Սիմոնյանին
Պետք է պատասխան տա. Բագրատ սրբազանը մտադիր է դատի տալ Ալեն Սիմոնյանին
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանի խոսքով` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վիրավորել է դատարանին։ 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T16:20+0400
2026-05-07T16:20+0400
2026-05-07T16:22+0400
հայաստան
բագրատ սրբազան
ալեն սիմոնյան
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101885204_0:0:1600:901_1920x0_80_0_0_4818298f2882b3187aefff693c0d656a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է պատասխանատվության կանչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա այդ մասին հայտարարեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ` հավելելով, որ խորհրդարանում իր հասցեին տարբեր անհիմն մեղադրանքներ են հնչում։«Խորհրդարանի խոսնակ կոչված անձը հայտարարել է, թե ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն, որի համար ինքը պետք է պատասխան տա։ Դատարանում հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, նրանք խախտում են անմեղության կանխավարկածը։ Սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ։ Գործ պետք է հարուցենք այս անձի նկատմամբ, ու այս անգամ ինքն իր վախկոտ ընկերների պես չի գալու դատարան ու ասի, թե քաղաքական հայտարարություն է արել»,– ասաց նա։Բագրատ սրբազանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին։«Գլխավոր դատախազը մեղադրանքներ է ներկայացրել, որոնք հնչել են խորհրդարանում, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը։ Հիմա հարց ունեմ ձեզ (դիմում է նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին. խմբ.)՝ մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգում։ Սա նաև վիրավորանք է դատարանի հասցեին, թե իբր դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս»,– ընդգծեց սրբազանը։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101885204_148:0:1571:1067_1920x0_80_0_0_a6dc2c0df3c6a973621407ef3fdd5923.jpg.webp
հայաստան, բագրատ սրբազան, ալեն սիմոնյան, դատարան
հայաստան, բագրատ սրբազան, ալեն սիմոնյան, դատարան
Բագրատ սրբազանի խոսքով` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վիրավորել է դատարանին։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է պատասխանատվության կանչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Նա այդ մասին հայտարարեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ` հավելելով, որ խորհրդարանում իր հասցեին տարբեր անհիմն մեղադրանքներ են հնչում։
«Խորհրդարանի խոսնակ կոչված անձը հայտարարել է, թե ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն, որի համար ինքը պետք է պատասխան տա։ Դատարանում հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, նրանք խախտում են անմեղության կանխավարկածը։ Սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ։ Գործ պետք է հարուցենք այս անձի նկատմամբ, ու այս անգամ ինքն իր վախկոտ ընկերների պես չի գալու դատարան ու ասի, թե քաղաքական հայտարարություն է արել»,– ասաց նա։
Բագրատ սրբազանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին։
«Գլխավոր դատախազը մեղադրանքներ է ներկայացրել, որոնք հնչել են խորհրդարանում, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը։ Հիմա հարց ունեմ ձեզ (դիմում է նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին. խմբ.)՝ մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգում։ Սա նաև վիրավորանք է դատարանի հասցեին, թե իբր դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս»,– ընդգծեց սրբազանը։