Մարտի 1-ից բանկային քարտերով վճարումների միջնորդավճարները գրեթե կկիսվեն. ԿԲ

Կենտրոնական բանկը որոշել է սահմանափակել բանկային քարտերով (անկանխիկ) վճարումներից գանձվող միջնորդավճարի առավելագույն չափերը: Այս մասին այսօր տեղեկացրել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Մարտի 1-ից միջնորդավճարը միջինում գրեթե կիսով չափ կնվազի: Arca քարտերի համար կդառնա 0.5%, միջազգային քարտերի համար՝ 0.9%»,- ասել է Գալստյանը:

Leave a comment