Փաշինյանը արձակուրդ է վերցնում՝ քարոզարշավին մասնակցելու համար

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ից կգտնվի արձակուրդում:

«Վաղվանից սկսվում է ԱԺ հերթական ընտրությունների քարոզարշավը, եւ ես ու կառավարության անդամների մեծ մասն արձակուրդում ենք լինելու՝ քարոզարշավին մասնակցելու համար:
Մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է, ապահովելու՝ ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտությունը եւ բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունը»,- կառավարության նիստում ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ կան բոլոր նախադրյալները ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
Նա նաեւ նշել է, որ քարոզարշավի պատճառով չի մասնակցի Մոսկվայում 
մայիսի 9-ի միջոցառումներին:
«Ռուսաստան կատարած իմ այցի ընթացքում ՌԴ նախագահին տեղեկացրել եմ այդ մասին»,- ասել է նա:

Leave a comment