Ռուբիոն Իրանի հասցեին նոր սպառնալիքներ է հնչեցրել․ «Բոլոր հաղթաթղթերը ԱՄՆ-ի ձեռքում են»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը Օրմուզի նեղուցում իրավիճակը վերականգնելն է՝ այն վիճակին, որը եղել է մինչև պատերազմի սրումը։

«Ցանկացած կողմ, որը կօգնի Իրանին շրջանցել պատժամիջոցները, կբախվի երկրորդային պատժամիջոցների և կկորցնի ԱՄՆ ֆինանսական համակարգ մուտք գործելու հնարավորությունը», — ասել է Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, «բոլոր հաղթաթղթերը Միացյալ Նահանգների ձեռքում են»։

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի տեսնում որևէ սցենար, որի դեպքում հակամարտության սրման դեպքում վերջնական խոսքը կմնա հակառակ կողմին։

«Մենք ցանկանում ենք, որ նեղուցները բաց լինեն այնպես, ինչպես նախկինում էր՝ առանց ականների, առանց վճարների, և բոլորը կարողանան ազատ օգտվել դրանցից։ Դա է մեր նպատակը», — նշել է պետքարտուղարը։

Միաժամանակ նա զգուշացրել է, որ հակամարտության յուրաքանչյուր հաջորդ օր մեծացնելու է ԱՄՆ ազդեցությունը Իրանի նկատմամբ, մինչդեռ Թեհրանի դիրքերը շարունակելու են թուլանալ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment