Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Քաղաքականություն

07.05.2026 | 12:49

Կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ հետաքրքրված երկրները մեր գործընկերներն են քննարկումների համար։ Այս մասին X-ում գրել է Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ բանակցությունների վերաբերյալ։

«Հետևաբար, մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Հայաստանի հետ պաշտպանական արդյունաբերության փորձի փոխանակմամբ։ Այսօր ես սա քննարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Շնորհակալություն այցելության համար»,- նշել է նա։

Լեհ պաշտոնյան ընդգծել է, որ այսօրվա աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական ուժով, այլև տարածաշրջանի ապագայի մասին ռազմավարական մտածող երկրների միջև պատասխանատու գործընկերության և երկարաժամկետ համագործակցության ցանցի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

 

Leave a comment