Փաշինյանի «Ինստագրամին» և «ՏիկՏոկին» հետևող ռուսաստանցիները խոստացել են այցելել Հայաստան

https://arm.sputniknews.ru/20260507/pashinjani-instagramin-ev-tiktvokin-hetevvogh-rusastancinery-khvostacel-en-ajcelel-hajastan-101862624.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101805342_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b7b92aa9aa2a7491a0a3c2cafbed715b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան

զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, զբոսաշրջություն , հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, նիկոլ փաշինյան, գևորգ պապոյան

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տվյալներով` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով` ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տվյալներով` այս տարվ ապրիլին 2025 թ. ապրիլի համեմատ զբոսաշրջային հոսքերն աճել են 39 տոկոսով։ Այս մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ` նշելով, որ զբոսաշրջության ոլորտում զարմանալի բաներ են տեղի ունենում։

Հայաստանը դարձել է մայիսի սկզբին ռուսաստանցիների հանգստի հիմնական ուղղություններից մեկը

Փաշինյանը ներկայացրեց նաև 2026 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալները (2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ), ըստ որոնց` 34 տոկոսի աճ է եղել։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանեց` նշելով, որ այս տվյալները վերցնում են սահմանահատումներից։

«Մենք զբոսաշրջիկների թիվը հաշվում ենք այնպես, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում։ Ըստ այդմ` անգամ երկու օր Հայաստանում անցկացրած վարորդը համարվում է զբոսաշրջիկ»,– տեղեկացրեց նախարարը։

Նա նաև նշեց` եթե 2023 թ. հունվար–ապրիլ ամիսների տվյալներով ընդհանուր զբոսաշրջիկների մեջ Ռուսաստանից եկածները կազմել են 52 տոկոս, ապա այս տարի այս թիվը կազմել է 36 տոկոս։

«Ռուսաստանից եկողների դեպքում թե՛ 2025 թվականին, թե՛ այս տարի նույն տոկոսն ենք պահպանել, սակայն ընդհանուր հոսքերն ավելացել են։ Եթե անցած տարի Ռուսաստանից եկել է 183 700 զբոսաշրջիկ, ապա այս տարի 245 178 զբոսաշրջիկ»,– ասաց Պապոյանը։

Փաշինյանն ուրախությամբ ավելացրեց, որ «Ինստագրամի» և «ՏիկՏոկի» էջերին հետևող ռուսաստանցիները մեկնաբանություններում խոստացել են, որ այս տարի այցելելու են Հայաստան։

Մարտին Հայաստան է այցելել ավելի քան 150.000 զբոսաշրջիկ. ո՞ր երկրներից են ամենաշատը եկել

«Մենք զբոսաշրջային բում ունենք, որը շարունակելու է աճել, քանի որ կան բոլոր նախադրյալները»,– վստահեցրեց վարչապետը։

Պապոյանը շարունակեց ներկայացնել իր ունեցած վիճակագարությունը` նշելով, որ զբոսաշրջիկների թիվն ավելացել է նաև Հնդկաստանից, Ֆրանսիայյից, Իտալիայից, ԱՄՆ–ից, Չինաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Իրանից, Վրաստանից և այլն։

Leave a comment