Սաուդյան Արաբիան հարվածել է ԱՄՆ-ի ծրագրերին․ Թրամփը վրդովված է

ԱՄՆ նախագահը դադարեցրել է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնման իր ծրագիրը այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան արգելել է ամերիկացի զինվորականներին օգտագործել իր ռազմաբազաներն ու օդային տարածքը այդ գործողության համար։ Այս մասին հայտնում է NBC News-ը։

Ըստ հրապարակման՝ սահմանափակումը ԱՄՆ-ին զրկել է կարևոր ռազմավարական ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ էին օդանավերի տեղափոխման, օդում լիցքավորման և անվտանգության ապահովման համար։

Արդյունքում Սպիտակ տունը ստիպված է եղել «Ազատություն» նախագծի իրականացումը դադարեցնել այն մեկնարկելուց կարճ ժամանակ անց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment