https://arm.sputniknews.ru/20260507/rd-hop-uzhery-gisherva-yntacqum-vochnchacrel-en-ukrainakan-347-ats-pn-101858756.html
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 347 ԱԹՍ. ՊՆ
ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 347 ԱԹՍ. ՊՆ
Sputnik Արմենիա
Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 60 երեխա: 07.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-07T10:30+0400
2026-05-07T10:30+0400
2026-05-07T10:30+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
անօդաչու թռչող սարք (աթս)
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_0:108:1601:1008_1920x0_80_0_0_981d871a94538d55140fd79716dca6b8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 347 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:Տվերի մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 60 երեխա: Հինգ հարկանի շենքի տանիք է վնասվել, մասամբ կոտրվել են այդ ու ևս երկու հարակից շենքի պատուհանները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հակաօդային պաշտպանություն (հօպ)
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), հակաօդային պաշտպանություն (հօպ)
Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 60 երեխա:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 347 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում` մայիսի 6-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 347 անօդաչու թռչող սարք` Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի, Կասպից և Սև ծովերի ջրատարածքներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տվերի մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 60 երեխա: Հինգ հարկանի շենքի տանիք է վնասվել, մասամբ կոտրվել են այդ ու ևս երկու հարակից շենքի պատուհանները։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։