FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին․ ՆԳՆ


ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել է սահմանների կառավարման ոլորտում օպերատիվ համագործակցության վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածության նախաստորագրում ՀՀ ներքին գործերի նախարարության և ԵՄ սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև։


Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը։


«FRONTEX-ի հետ Աշխատանքային պայմանավորվածության ստորագրումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը առավել արդյունավետ արձագանքել միգրացիոն և սահմանային մարտահրավերներին»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։


Դիտումների քանակ4

Leave a comment