Իրանական հարվածներից վնասվել կամ ոչնչացել են ԱՄՆ–ի ավելի քան 220 օբյեկտ. Washington post

https://arm.sputniknews.ru/20260506/iranakan-harvatsneric-vnasvel-kam-vochnchacel-en-amni-aveli-qan-220-objekt-washington-post-101854665.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_f652d60cec933f1a189e47638f562dfe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, բահրեյն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, մերձավոր արևելք

ամն, բահրեյն, իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ Ռազմական գործողությունների ընթացքում իրանական հարվածներըվնասել կամոչնչացրել ենառնվազն 228 կառույց, օբյեկտ կամմիավոր տեխնիկաամերիկյան 15 ռազմակայաններում և տարածաշրջանի ռազմականօբյեկտներում։ Այսմասին գրումէ Washington Post-ը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները։

Խոսքը շինությունների, զորանոցների, վառելիքի պահեստների, ռադարների, կապի և ՀՕՊ համակարգերի, ինքնաթիռների և բազաների ենթակառուցվածքների մասին է։

Ավերածությունների մասշտաբները շատ ավելի մեծ են, քան ԱՄՆ կառավարության կողմից հրապարակայնորեն ընդունված կամ նախկինում հաղորդված տվյալները:

Վնասի կեսից ավելին հասցվել է Բահրեյնի 5-րդ նավատորմի շտաբին և Քուվեյթի երեք բազաներին: Ամերիկացի պաշտոնյան թերթին հայտնել է, որ այդ օբյեկտները խիստ տուժել են հավանաբար այն պատճառով, որ թույլ են տվել Իրանի ուղղությամբ հարձակումներ իրականացնել իրենց տարածքից:

Թրամփը պնդում է, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ–ի հետ

Հարվածների արդյունքում ոչնչացվել են Բահրեյնում և Քուվեյթում Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերը, Բահրեյնի ռազմածովային բազայում արբանյակային ալեհավաքը և Հորդանանում ու Արաբական Միացյալ Էմիրություններում THAAD ռադիոլոկացիոն համակարգերը:

Ինչպես հաղորդում է թերթը, Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթանի ավիաբազայում ոչնչացվել են երկու ինքնաթիռներ:

ԱՄՆ-ի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ ռազմածովային բազայում վնասը զգալի է, ինչը 5-րդ նավատորմի շտաբին ստիպել է տեղափոխվել Ֆլորիդայի Մաքդիլ ավիաբազա, իսկ երկու այլ պաշտոնյաներ ասել են, որ զորքերը կարող են երբևէ մեծ թվաքանակով չվերադառնալ տարածաշրջանային բազաներ:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։

Leave a comment