Հայտնի է՝ ինչի հետևանքով է մահացել «Նիսսան»-ում հայտնաբերված տղամարդը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես հայտնել ենք՝ մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։
ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը:
Քաղաքացին հանկարծամահ է եղել: