https://arm.sputniknews.ru/20260506/tsatskadmpvoc-anel-chi-lini-rd-agnn-pataskhanel-e-erevanum-zelensku-hnchecrats-sparnaliqnerin-101853919.html
Ծածկադմփոց անել չի լինի․ ՌԴ ԱԳՆ–ն պատասխանել է Երևանում Զելենսկու հնչեցրած սպառնալիքներին
Ծածկադմփոց անել չի լինի․ ՌԴ ԱԳՆ–ն պատասխանել է Երևանում Զելենսկու հնչեցրած սպառնալիքներին
Sputnik Արմենիա
Կիևում օտարերկրյա բոլոր դիվանագիտական առաքելությունները նոտա են ստացել` ապահովել աշխատակիցների տարհանումը։ 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T23:20+0400
2026-05-06T23:20+0400
2026-05-06T23:22+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարիա զախարովա
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
մոսկվա
ռուսաստան
շքերթ
հաղթանակի միջոցառումներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101852104_1:0:1270:714_1920x0_80_0_0_b48ad70ac2b529c89b8453b5e84cc1da.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքները:Ավելի վաղ` Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ»՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշական նոտա է ուղարկել ԱԳՆ-ին կից հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին։«2026 թվականի մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որը վերաբերում է բոլոր ռուսաստանցիների համար սրբազան տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվային հարվածելու Կիևի ռեժիմի սպառնալիքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանը առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել այս հայտարարությանը և ապահովել Կիև քաղաքից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմի, ինչպես նաև քաղաքացիների նախօրոք տարհանումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիևին պատասխան հարված հասցնելու անխուսափելիության հետ, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ, եթե Կիևի ռեժիմն իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը Մեծ հաղթանակի տոնակատարության օրերին»,- նշված է նախազգուշացնող նոտայում։
ուկրաինա
մոսկվա
2026
Լուրեր
am_HY
Комментарий официального представителя МИД России Марии Захаровой
Sputnik Արմենիա
Комментарий официального представителя МИД России Марии Захаровой
2026-05-06T23:20+0400
true
PT2M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/06/101852104_173:0:1125:714_1920x0_80_0_0_811409fee36beecccdcf699af53de748.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, մոսկվա, ռուսաստան, շքերթ, հաղթանակի միջոցառումներ, видео
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, մոսկվա, ռուսաստան, շքերթ, հաղթանակի միջոցառումներ, видео
Լրացվում է
Կիևում օտարերկրյա բոլոր դիվանագիտական առաքելությունները նոտա են ստացել` ապահովել աշխատակիցների տարհանումը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթի ժամանակ հարձակում իրականացնելու սպառնալիքները:
Ավելի վաղ` Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովի բացման ժամանակ, Զելենսկին հայտարարել էր, որ «ուկրաինական անօդաչու թռչող սարքերը կարող են նաև թռչել այդ շքերթի ժամանակ»՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ այս տարի Մոսկվայում շքերթը նախատեսվում է առանց ծանր ռազմական տեխնիկայի:
Զախարովան հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշական նոտա է ուղարկել ԱԳՆ-ին կից հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին։
«2026 թվականի մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որը վերաբերում է բոլոր ռուսաստանցիների համար սրբազան տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվային հարվածելու Կիևի ռեժիմի սպառնալիքներին։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանը առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել այս հայտարարությանը և ապահովել Կիև քաղաքից դիվանագիտական և այլ ներկայացուցչությունների անձնակազմի, ինչպես նաև քաղաքացիների նախօրոք տարհանումը՝ կապված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից Կիևին պատասխան հարված հասցնելու անխուսափելիության հետ, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների ուղղությամբ, եթե Կիևի ռեժիմն իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը Մեծ հաղթանակի տոնակատարության օրերին»,- նշված է նախազգուշացնող նոտայում։