«Ո՛չ, գործարքի մաս չէ». Թրամփը` Իրանում ուրանի հարստացման մասին

Բաժանորդագրվել

Վերջին ամիսներին քննարկվում են նոր գործարքի հնարավոր կետերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է լուրերն այն մասին, որ Թեհրանի հետ հնարավոր գործարքի նախագիծը նախատեսում է միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումից հետո ուրանի հարստացումը մինչև 3,67% մակարդակի վերականգնելու Իրանի իրավունքը:

«Ո՛չ, դա գործարքի մաս չէ, ո՛չ», – PBS-ը մեջբերում է Թրամփի պատասխանը համապատասխան հարցին:

Վերջին ամիսներին քննարկվում են նոր գործարքի հնարավոր կետերը, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի ժամանակավոր սառեցումը: Որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ հնարավոր է` Թեհրանին թույլ տան վերադառնալ ուրանի հարստացման 3,67% մակարդակին։

Leave a comment