Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Քաղաքականություն

06.05.2026 | 19:17

Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերին և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

«Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Վաշինգտոնյան համաձայնագրերն ու մատնանշել դրանց շրջանակում իրականացվող համագործակցության շոշափելի արդյունքները: Անդրադարձ է կատարվել նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրագործման շրջանակում տարվող աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքին:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment