Թուրքիայում մահափորձ է կատարվել Մևլյութ Չավուշօղլուի եղբոր նկատմամբ

Բաժանորդագրվել

Այդըն Չավուշօղլուն վիրավորվել է գրասենյակում տեղի ունեցած հրաձգության ժամանակ:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Թուրքիայում մահափորձ է կատարվել Թուրքիայի նախկին արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի եղբոր նկատմամբ:

Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, 52-ամյա գործարար Այդըն Չավուշօղլուն վիրավորվել է իր գրասենյակում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Նրան արդեն վիրահատել են:

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում հետաքննություն են անցկացնում:

Նշենք, որ Մևլյութ Չավուշօղլուն ներկայումս գլխավորում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը:

Leave a comment