Ատոմային և արևային էներգետիկայի զարգացումը՝ Հայաստան-Ղազախստան համագործակցության օրակարգում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է էներգետիկ ոլորտում առկա միտումները, ինչպես նաև ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն ու իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Ղազախստան սերտ համագործակցությունը՝ ԱՊՀ անդամ պետությունների Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում առկա միտումներին, ատոմային և արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներին։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունն այս ոլորտում, իրականացնել փորձի և տեղեկատվության փոխանակում»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment