ԱՄՆ-ն և Իրանը մոտ են պատերազմի ավարտի մասին հուշագրի կնքմանը. Axios

Axios-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաները մոտ են 14 կետից բաղկացած կարճ համաձայնագրի շուրջ պայմանավորվածությանը, որը նախատեսված է ընթացիկ հակամարտության դադարեցման և միջուկային բանակցությունների վերագործարկման համար։

Տեղեկությունների համաձայն՝ առաջարկվող գործարքը նախատեսում է Իրանում ուրանի հարստացման ժամանակավոր դադարեցում՝ առնվազն 12 տարով, ԱՄՆ պատժամիջոցների թուլացում, սառեցված իրանական ակտիվների բացում և Հորմուզի նեղուցով նավարկության վերականգնում։

Համաձայնագիրը նախատեսում է նաև 30-օրյա բանակցային փուլ, որը, հավանաբար, կանցկացվի Ժնևում կամ Իսլամաբադում։ Այդ ընթացքում կողմերը փուլային կերպով կչեղարկեն ռազմական և նավարկության սահմանափակումները։

Ըստ աղբյուրների՝ Իրանը նաև համաձայնելու է ՄԱԿ-ի ավելի խիստ ստուգումներին և պարտավորվելու է չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը։

Նշվում է, որ վերջնական համաձայնագիր դեռևս չի ստորագրվել, և բանակցությունները շարունակվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment