ԵՄ-ն նախատեսում է ստեղծել իր սեփական հարթակը՝ ռազմական տեղեկատվության փոխանակման համար

Եվրոպական Միությունը նախատեսում է մինչև 2030 թվականը ստեղծել իր սեփական հարթակը՝ առանց ամերիկյան տեխնոլոգիաների ռազմական տեղեկատվության փոխանակման համար, հաղորդել է Euractiv-ը՝ հղում անելով ներքին գործակալության փաստաթղթերին։

Նախագիծը կոչվում է DAIDS:

Պորտալը նշել է, որ Եվրոպական պաշտպանության գործակալությունն աշխատում է Եվրահանձնաժողովի անցյալ տարվա ծրագրի իրականացման ուղղությամբ՝ ռազմական գործակալությունների համար «ամուր, անվտանգ» տեղեկատվական միջավայր ստեղծելու համար։

 

Leave a comment