https://arm.sputniknews.ru/20260506/trampy-hajtararel-e-hvormuzi-neghucum-azatutjun-nakhagits-araqelutjan-kasecman-masin-101816731.html
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծ» առաքելության կասեցման մասին
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծ» առաքելության կասեցման մասին
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդն իր որոշումը հիմնավորել է Իրանի հետ գործարքը վերջնականապես համաձայնեցնելու և ստորագրելու հնարավորությունը գնահատելու ձգտմամբ: 06.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-06T09:14+0400
2026-05-06T09:14+0400
2026-05-06T09:14+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_0:8:1500:852_1920x0_80_0_0_fa45ff536bc471899c58e54d91a8f924.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին:«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների վրա… ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհին, մենք եկել ենք փոխադարձ համաձայնության այն մասին, որ քանի դեռ շրջափակումը լիակատար ուժի մեջ է մնում, «Ազատություն նախագիծ» առաքելության իրականացումը կկասեցվի կարճ ժամանակահատվածով՝ տեսնելու համար, թե արդյոք կհաջողվի վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:Թրամփը մայիսի 3-ին ազդարարել էր «Ազատություն նախագիծ» գործողության մասին՝ նպատակ ունենալով օգնել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին, որոնք ձգտում են դուրս գալ այնտեղից: Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին դրանից հետո հայտարարել էր, որ Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին չմոտենալ Հորմուզի նեղուցին և պատրաստ է հարձակվել ամերիկյան զինված ուժերի վրա:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746057_106:0:1439:1000_1920x0_80_0_0_407d0a43ea4a738bc677fe85d2c25adc.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
ԱՄՆ առաջնորդն իր որոշումը հիմնավորել է Իրանի հետ գործարքը վերջնականապես համաձայնեցնելու և ստորագրելու հնարավորությունը գնահատելու ձգտմամբ:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին:
«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների վրա… ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհին, մենք եկել ենք փոխադարձ համաձայնության այն մասին, որ քանի դեռ շրջափակումը լիակատար ուժի մեջ է մնում, «Ազատություն նախագիծ» առաքելության իրականացումը կկասեցվի կարճ ժամանակահատվածով՝ տեսնելու համար, թե արդյոք կհաջողվի վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփը մայիսի 3-ին ազդարարել էր «Ազատություն նախագիծ» գործողության մասին՝ նպատակ ունենալով օգնել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին, որոնք ձգտում են դուրս գալ այնտեղից: Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին դրանից հետո հայտարարել էր, որ Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին չմոտենալ Հորմուզի նեղուցին և պատրաստ է հարձակվել ամերիկյան զինված ուժերի վրա: