Հացիկ գյուղում բնակելի տնակ է այրվել


Մայիսի 6-ին՝ ժամը 02։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հացիկ գյուղի 10-րդ փողոցում գտնվող տնակում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 03:47-ին, մարվել՝ 05։31-ին։ Այրվել է բնակելի տնակ․ տուժածներ չկան։

Դիտումների քանակ3

Leave a comment