Այս մարդը կամ կրետին է, կամ հայաստանյան հանրությանն է կրետինի տեղ դրել. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

” Նախ՝ Ուկրաինան Եվրոպական Միության անդամ չէ: Հայաստանը եւս ԵՄ կազմում չէ: Ինչպե՞ս կարելի է մի երկրում, որը ԵՄ անդամ չէ, անցկացնել ԵՄ գագաթնաժողով: Բացատրեք ինձ”,- հարց է տալիս ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը:

Այս մարդը կամ կրետին է, կամ հարցազրույց վերցնող լրատվամիջոցին է կրետինի տեղ դրել, նրա միջոցով էլ՝ հայաստանյան հանրության մի հատվածին։ Եվրամիության անդամ չեն նաեւ Կենտրոնական Ասիայի երկրները, բայց անցյալ տարի կայացել է ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթաժողով, ստորագրվել ռազմավարական համագործակցության համաձայնագիր։

Leave a comment