Լավրովն ու Ռուբիոն հեռախոսով ճշգրտել են միմյանց դիրքորոշումները

Բաժանորդագրվել

Զրույցը կրել է կառուցողական և գործնական բնույթ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջազգային օրակարգն ու երկկողմ հարաբերությունները։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, զրույցը կայացել է այսօր:

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ճշգրտել են միջազգային հարցերի շուրջ միմյանց դիրքորոշումները, քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններում առկա իրավիճակը և երկկողմ շփումների ժամանակացույցը», – ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունն ընդգծել է, որ զրույցը կառուցողական և գործնական բնույթ է կրել:

Լավրովն ու Արաղչին քննարկել են ԱՄՆ–ի հետ բանակցությունների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Leave a comment