Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Քաղաքականություն

05.05.2026 | 21:22

Մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, հյուպատոսական, անձնագրային, վիզաների և արտերկրում հնդկական հարցերով քարտուղար Սրիպրիյա Ռանգանաթանի հետ:

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ բարձր գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի երկկողմ հարաբերություններում շարունակաբար զարգացող դինամիկան և գոհունակությամբ արձանագրել բազմակողմ հարթակներում առկա համագործակցության մակարդակը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային հարցերի շրջանակի շուրջ: ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված գործընթացը:

Leave a comment