ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Երկու օր է՝ ԵՄ-ից միայն բաժակաճառեր ենք լսում, ԵՄ ինտեգրման ուղղությամբ գործնական քայլ չտեսանք, նրանց հետ հարաբերություններում SEPA-ից այն կողմ չենք անցել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Փաշինյանը Արևմուտք-Ռուսաստան կռիվը բերեց մեր տուն, «հակառուսական ստրիպտիզ» էր, որը հարվածելու է մեր գրպանին, իսկ ԵՄ-ում մեզ համար փող չկա, քանի՞ անգամ պիտի հանդիպեն ու 2,5 մլրդ դոլարի հատկացման մասին խոսեն։ Փաշինյանը եվրաբյուրոկրատների վեցնոցն է դարձել, Ալիևն էլ՝ սմատրյաշին, նա մեզ «սեպարատիստ» է համարում, Փաշինյանն էլ՝ շնորհակալություն հայտնում», – մեկնաբանեց Սուրենյանցը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ