Ֆինանսների նախարարը և ԶՖԳ փոխտնօրենը նոր բազմամյա վարկավորման ծրագրի հուշագիր են փոխանակել


Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։


 


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։


 


Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։


 

Leave a comment