Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 2-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր ամբողջ Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2702 մարդ։
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ վիրավորվել է 8311 մարդ։
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև էսկալացիան վերսկսվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց հետո։
Կողմերի միջև հրադադար է հաստատվել, սակայն Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին։