https://arm.sputniknews.ru/20260505/razmakan-gvortsvoghutjunnern-irani-dem-karvogh-en-sharunakvel-ete-tehrany-hrazharvi-gvortsarqic-101797871.html
Ռազմական գործողություններն Իրանի դեմ կարող են շարունակվել, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից
Ռազմական գործողություններն Իրանի դեմ կարող են շարունակվել, եթե Թեհրանը հրաժարվի գործարքից
Sputnik Արմենիա
Ընդ որում՝ Վաշինգտոնը հույս ունի, որ գործը մինչև հակամարտության ակտիվ փուլ չի հասնի։ 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T17:23+0400
2026-05-05T17:23+0400
2026-05-05T17:23+0400
փիթ հեգսեթ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100778683_0:0:1501:844_1920x0_80_0_0_b704f09ac4a14a78b6d13071e5ea45a4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավարը Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել։Հեգսեթը նշել է նաև, թե Վաշինգտոնը հույս ունի, որ գործը չի հասնի հակամարտության ակտիվ փուլի վերսկսմանը:Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին: Իր հերթին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ամերիկյան ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100778683_25:0:1358:1000_1920x0_80_0_0_e329cf8ebe6dbe1f7999004898c5c081.jpg.webp
փիթ հեգսեթ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
փիթ հեգսեթ, ամն, իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց
Ընդ որում՝ Վաշինգտոնը հույս ունի, որ գործը մինչև հակամարտության ակտիվ փուլ չի հասնի։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավարը Փիթ Հեգսեթը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը հրաժարվի գործարք կնքել։
«Նախագահը պահպանում է անհրաժեշտության դեպքում խոշոր մարտական գործողությունները վերսկսելու հնարավորությունը։ Եթե Իրանը չի ցանկանում կատարել համաձայնության իր մասը կամ գործարք կնքել, ապա պատերազմի նախարարությունը պատրաստ է վճռական գործողությունների», – ասել է նա:
Հեգսեթը նշել է նաև, թե Վաշինգտոնը հույս ունի, որ գործը չի հասնի հակամարտության ակտիվ փուլի վերսկսմանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու «Ազատություն» գործողության մասին: Իր հերթին Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցով նավերի անցման ռեժիմին ամերիկյան ցանկացած միջամտություն Թեհրանը կհամարի հրադադարի ռեժիմի խախտում: