Մարտին Գալստյանն ընտրվեց ԿԲ նախագահի պաշտոնում

Մարտին Գալստյանն ընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի փակ՝ գաղտնի քվեարկության արդյունքները:

Ըստ այդմ, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 69, դեմ՝ 0:

Leave a comment