Կանխիկ ռուբլու ներմուծումն արտառոց փոփոխություններ չի արել փոխարժեքի շուկայում. Խաչատրյան

https://arm.sputniknews.ru/20260505/kankhik-rublu-nermutsumn-artarvoc-pvopvokhutjunner-chi-arel-pvokharzheqi-shukajum-khachatrjan-101790057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/939/89/9398914_172:0:2903:2048_1920x0_80_0_0_ee5fc50330731b28be6c85cbfd0d6116.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական բանկ (կբ), ռուբլի, տրանսֆերտներ, հայաստան, ռուսաստան

կենտրոնական բանկ (կբ), ռուբլի, տրանսֆերտներ, հայաստան, ռուսաստան

Բաժանորդագրվել

ԿԲ փոխնախագահի խոսքով` անդրսահմանային կանխիկով այս գործառնությունները վերջին 3–4 տարիների ընթացքում են առավել ակտիվ դիտարկվում, թեև ռուսական ռուբլու տեղափոխումներն անընդհատ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ռուսաստանից Հայաստան կանխիկ ռուբլու ներմուծման վերջին դեպքերն ատառոց մեծ փոփոխություններ չեն առաջացրել ՀՀ կենտրոնական բանկի ունեցած մակրոթվերի մեջ, ինչպես նաև փոխարժեքի շուկայում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե կանխիկ ռուսական ռուբլու ներմուծումը Հայաստան արդյոք փոխարժեքի շուկայի վրա կարո՞ղ է որոշակի ճնշումներ առաջացնել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 քաղաքացու մոտ «Զվարթնոց» օդանավակայանում 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Դրանից առաջ «Զվարթնոցից» բերման են ենթարկվել ու ձերբակալվել 113 մլն ռուբլի տեղափոխող քաղաքացիներ։

Խաչատրյանը նշեց, որ անդրսահմանային կանխիկով այս գործառնությունները վերջին 3–4 տարիների ընթացքում են առավել ակտիվ դիտարկվում, թեև ռուսական ռուբլու տեղափոխումներն անընդհատ են եղել։

«Մենք անընդհատ բարելավել, խստացրել ենք, պահանջներ ենք դրել ֆինանսական կազմակերպությունների առաջ, որպեսզի մաքսիմալ հիմնավորված ներկայացնեն, թե ինչո՞ւ են կանխիկով այդ գործառնությունները Հայաստանում տեղի ունենում, որտեղի՞ց են այդ գումարների աղբյուրները»,– նշեց ԿԲ փոխնախագահը։

Նրա խոսքով` այս պահին արտառոց բան չկա իրենց աշխատանքային ռեժիմում, և մակրոթվերի մեջ ևս մեծ փոփոխություններ չեն տեսնում։

Խաչատրյանը նշեց, որ շարունակվում է տրանսֆերտների աճը, սակայն կանխիկի շրջանառությունը կենտրոնական բանկը դիտարկում է ժամանակ առ ժամանակ` հարցումների միջոցով։ Նա վստահեցրեց, որ մոտ ապագայում պատրաստվում են էլի հարցումներ անել` հասկանալու համար` արդյոք փոխվե՞լ է դինամիկան, թե՞ ոչ։

Leave a comment