Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության․ Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը գրում է․ «Ութ տարիների ընթացքում այսօրվա խորհրդարանում գեթ մեկ բովանդակային բանավեճ տեղի չի ունեցել։

Ուզում եմ հիշեցնել 2012-2017 թվականների խորհդարանը, երբ մեր փոքրիկ ֆրակցիան օրակարգ էր թելադրում:

Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը։

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության:

Ամեն ընտրող մեզ ձայն տալով թող վստահ լինի, որ ինքը ձայն է ստանում խորհրդարանում և դրանով իսկ մասնակից լինում երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment