Միայն այս նախադասությունը տրիլիոնների արժեք ունի. Փաշինյանը` ֆոն դեր Լեյենի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 14:46

«Մենք ընդհանրապես սովոր ենք հարցերը թվագրել եվրոյով, դոլարով, դրամով, բայց այս նախադասությունը, որ Հայաստանի, արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանով, տասնյակ, հարյուրավոր միլիարդների և տրիլիոնի արժեք ունի»,- այս մասին ԵՄ-ի իր գործընկերների հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սա է նշանակում է ամենաբարձր մակարդակով ազդակ միջազգային ներդրումային համայնքին, որ այստեղ տասնյակ միլիարդների, եթե ոչ հարյուրավոր, ոչ տրիլիոն, պոտենցիալ կա»,-ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին պոտենցիալը նաև Հայաստանի համար բացահայտելու համար․ «Շատ հաճախ է պատահում, որ մենք այն, ինչ որ ակնհայտ մեր աչքի առաջ է, մենք դա պարզապես չենք նկատում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment