Ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ դա տեղի է ունենալու․ Փաշինյանը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 14:32

«Աշխարհառազմավարական դիրքի մասին խոսույթը դրա մասին է․ երբ որ մենք լիարժեք բացենք ճանապարհները միմյանց համար, և այդ թվում Թուրքիայի հետ սահմանը բացվի, իսկ որ դա տեղի է ունենալու, ես ոչ մի րոպե չեմ կասկածում, դա նույնպես խաղաղության ինստիտուցիոնալացման շատ կարևոր քայլ է»,- այս մասին ԵՄ-ի իր գործընկերների հետ համատեղ հայտարարության ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ընդ որում, մենք մեր ճանապարհները միմյանց տրամադրելու ենք ազատ տեղաշարժի և ազատ բեռնափոխադրումների, երթևեկության համար, երկկողմ առևտրի իմաստով, Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի ճանապարհով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի ճանապարհներով, ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև կապը, անխոչընդոտ կապը, բոլոր դեպքերում, հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության վրա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment