Ակնկալում եմ, որ ձեր մոտից ազատում պետք է ունենանք․ Ավինյանը՝ Կենտրոնի թաղապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.05.2026 | 13:27

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանին, հայտարարեց՝ ակնկալում է, որ աշխատանքից ազատում լինի Կենտրոնի թաղապետարանում։ 

Ավինյանը պատմեց մի դեպք, երբ անձամբ է հայտ ներկայացրել ապօրինի գովազդի վերաբերյալ, ստացել է պատասխան, թե այն վերացված է, սակայն մի քանի օր անց գովազդը նույն տեղում է հայտնվել։ 

«Սա ձևական բնույթի լուծում է, որը կարող է խոսել կոռուպցիայի մասին՝ շատ ուղիղ։ Պատկերացնում եմ՝ աշխատակիցը գնացել, ասել է՝ մի հատ հլը հանի նկարեմ (որ հայտը փակեմ), հետո վերականգնել են»,- նշեց Ավինյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment