22 տրոլեյբուսներն արդեն Երևանում են, գծերում հին տրոլեյբուս չենք ունենալու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Կառավարության աջակցությամբ գնված 45 նոր տրոլեյբուսներից 22-ն արդեն մայրաքաղաքում են:


«22-ը արդեն Երևան քաղաքում են, մեր տրոլեյբուսային պարկում են, մնացածը շուտով կլինեն նաև Երևանում»,- ասաց քաղաքապետը:


Ակնկալվում է նոր շարժակազմը երթուղի հանել մինչև ամսվա վերջ: Ավինյանն ընդգծեց, որ նոր տրոլեյբուսների շահագործմանը զուգահեռ, Երևանի փողոցներում այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է լինի:


Տրանսպորտի ոլորտի վերաբերյալ զեկուցվեց, որ այս պահին քաղաքային պարկում կա 72 անսարք ավտոբուս (3 MAN, 35 Zhong Tong, 18 Higer և 16 միկրոավտոբուս), որոնք գտնվում են սպասարկման փուլում:


Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment