https://arm.sputniknews.ru/20260505/apateghekatvutjan-ev-atelutjan-dem-pajqari-hamar-pashinjann-aknkalum-e-em-i-ognutjuny-101774991.html
«Ապատեղեկատվության և ատելության» դեմ պայքարի համար Փաշինյանն ակնկալում է ԵՄ-ի օգնությունը
«Ապատեղեկատվության և ատելության» դեմ պայքարի համար Փաշինյանն ակնկալում է ԵՄ-ի օգնությունը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը, մասնավորապես, գտնում է, որ երկիրը կարող է ներդնել այն գործիքները, որոնք արդեն կիրառվում են ԵՄ-ում: 05.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-05T11:19+0400
2026-05-05T11:19+0400
2026-05-05T11:19+0400
նիկոլ փաշինյան
եվրամիություն
հիբրիդային պատերազմ
սոցցանցեր
ատելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101771783_0:0:1600:901_1920x0_80_0_0_3e8c4a657f61d370b74eb12a73b2e1d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի Եվրոպական միության աջակցությունը ստանալ սոցցանցերում ապատեղեկատվության և ատելության տարածման դեմ պայքարում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ:Ըստ Փաշինյանի՝ բարեփոխումները շարունակելու համար Հայաստանին անհրաժեշտ է փորձագիտական, ինստիտուցիոնալ աջակցություն, և ԵՄ-ի հետ համագործակցությունն այս առումով շատ կարևոր է:Նա նշել է, որ ԵՄ-ում քննարկումների ընթացքում մի քանի անգամ արձանագրել է, որ սոցցանցերում և երբեմն ԶԼՄ-ներում ապատեղեկատվության, ատելության հռետորաբանության տարածումը խնդիր է նաև Եվրոպական միության շատ երկրների համար:«Մենք այսօր բախվում ենք այդ խնդրին և իհարկե հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման առումով, կամ Հայաստանում կիրառելու համար ԵՄ-ում արդեն իսկ ներդրված գործիքների բովանդակությունն առավել հասանելի դարձնելով»,-ասել է Փաշինյանը:Նշենք, որ այսօր Հայաստանում մեկնարկում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101771783_120:0:1541:1066_1920x0_80_0_0_a6b1d6f9aac987822eba084c7f0d6393.jpg.webp
նիկոլ փաշինյան, եվրամիություն, հիբրիդային պատերազմ, սոցցանցեր, ատելություն
նիկոլ փաշինյան, եվրամիություն, հիբրիդային պատերազմ, սոցցանցեր, ատելություն
ՀՀ վարչապետը, մասնավորապես, գտնում է, որ երկիրը կարող է ներդնել այն գործիքները, որոնք արդեն կիրառվում են ԵՄ-ում:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի Եվրոպական միության աջակցությունը ստանալ սոցցանցերում ապատեղեկատվության և ատելության տարածման դեմ պայքարում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Փաշինյանի՝ բարեփոխումները շարունակելու համար Հայաստանին անհրաժեշտ է փորձագիտական, ինստիտուցիոնալ աջակցություն, և ԵՄ-ի հետ համագործակցությունն այս առումով շատ կարևոր է:
«Ես կարող եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին աջակցության համար՝ դատական իշխանության անկախության ապահովման հարցերից մինչև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն առնչվող հարցերը, ինչը մեր օրակարգի թեման է»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ԵՄ-ում քննարկումների ընթացքում մի քանի անգամ արձանագրել է, որ սոցցանցերում և երբեմն ԶԼՄ-ներում ապատեղեկատվության, ատելության հռետորաբանության տարածումը խնդիր է նաև Եվրոպական միության շատ երկրների համար:
«Մենք այսօր բախվում ենք այդ խնդրին և իհարկե հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման առումով, կամ Հայաստանում կիրառելու համար ԵՄ-ում արդեն իսկ ներդրված գործիքների բովանդակությունն առավել հասանելի դարձնելով»,-ասել է Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանում մեկնարկում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: