Վերջին ռազմական գործողությունները չեն հանգեցրել Իրանի միջուկային ծրագրի զգալի դանդաղեցման։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։
Ըստ պաշտոնյաների գնահատականների՝ եթե Իրանը որոշի ստեղծել միջուկային զենք, դրան կարող է պահանջվել մոտ 9-12 ամիս, ինչը գրեթե չի փոխվել նախորդ տարվա համեմատ։
Փորձագետների կարծիքով՝ Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարները հիմնականում մնացել են անձեռնմխելի և ամբողջությամբ հաշվառված չեն, ինչը կարևոր գործոն է միջուկային զենքի ստեղծման հնարավոր ժամանակացույցի գնահատման համար։