Իսպանիայում կարգելել մինչև 16 տարեկաների մուտքը սոցիալական ցանցեր

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսպանիայի կառավարությունը կարգելի մինչև 16 տարեկան անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր, երեքշաբթի օրը Դուբայում կայացած Համաշխարհային կառավարությունների գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր։ Հարթակները պարտավոր կլինեն ներդնել տարիքի ստուգման արդյունավետ համակարգեր և իրական ու արդյունավետ խոչընդոտներ», – ասել է նա։

Նա բացատրել է, որ միջոցառումը կլինի «առողջ թվային տարածք» ստեղծելուն և խոշոր թվային հարթակների կողմից չարաշահումների դեմ պայքարին ուղղված կարգավորիչ փաթեթի մաս։

Leave a comment