Ես ցանկություն ունեմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով հանդես․ Սերժ Սարգսյան

Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է․ «Ընտրությունների վերաբերյալ որոշում չունենք դեռ, եթե ունենանք, կասենք։ Ես ցանկություն ունեմ, որ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով հանդես գա, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ դա շատ բարդ խնդիր է, խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ։ Մենք վարվում ենք այնպես, որ թիրախ ընտրենք Նիկոլ Փաշինյանին»։

Առանց դրդապատճառի ինչպե՞ս կարող է մարդն ինքնասպան լինել, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի և Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների համար, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա նշել է նաև, որ իրեն հայտնի չեն պատճառները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment