Զելենսկին մայիսի 6-ից լռության ռեժիմ է հայտարարել

Քաղաքականություն

04.05.2026 | 23:29

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրը «լռության ռեժիմ» է սահմանում՝ մայիսի 5-ից 6-ի գիշերը՝ ժամը 00:00-ից։

Զելենսկին նշել է, որ մայիսի 4-ի դրությամբ Ուկրաինան չի ստացել որևէ պաշտոնական դիմում՝ կապված մարտական գործողությունների դադարեցման պայմանների հետ, որոնց մասին խոսվում է ռուսական սոցիալական ցանցերում։

«Հայտարարում ենք լռության ռեժիմ՝ մայիսի 5-ից 6-ի գիշերը՝ ժամը 00:00-ից։ Մինչ այդ ժամանակը դեռ հնարավոր է իրականում ապահովել լռություն։ Կգործենք հայելային ձևով՝ սկսած նշված պահից»,– ասել է Զելենսկին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և հայտնել մայիսի 9-ին «հրադադար» հայտարարելու պատրաստակամության մասին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ անարդար կլինի, եթե Ռուսաստանը սպանի ուկրաինացիներին, ապա առաջարկի միայն մեկօրյա հրադադար։

Մայիսի 4-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը միակողմանի հայտարարել է «հրադադար» մայիսի 8-9-ին և սպառնացել, որ եթե Մոսկվայում մայիսի 9-ի շքերթը խափանվի, կարող են զանգվածային հրթիռային հարված հասցնել Կիևի կենտրոնին։

Leave a comment