Կանդազ մականունով հայտնի Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն

04.05.2026 | 17:53

Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին Factor.am-ին հայտնել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ապրիլի 29-ից հացադուլ էր անում։

Ավանեսյանը, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, կալանավորվել է երկու մասով՝ կաշառք տալու և ստանալու գործով։

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել ու հայտնել՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, ու խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։

 

 

Leave a comment