Հայաստանի համար առաջնահերթություն է բոլոր չորս հարևան երկրների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը․ ՏԿԵ նախարար

Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, հայտարարել է Դավիթ Խուդաթյանը


ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի համար առաջնահերթություն է չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը, ինչը ոչ միայն կոմերցիոն նշանակություն ունի, այսինքն՝ ներմուծել արտահանելու տեսանկյունից, այլև կայություն է հաղորդում էներգահամակարգին։


Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն՝ ընդգծելով, որ ներկայումս Հայաստանի էներգահամակարգը փոխադարձ կայունություն է հաղորդում Վրաստանի և Իրանի էներգահամակարգերին։ 


Նախարարի խոսքով՝ տեխնիկապես հնարավոր է դրա իրականացումը բոլոր չորս հարևանների հետ։


«Այսինքն՝ տեխնիկական խոչընդոտ, որպես այդպիսին, չկա. մնացած մասով հույս ունեմ՝ զարգացումներ կլինեն, և մենք պատրաստ ենք այդ զարգացումներին», – նշել է Խուդաթյանը։


Leave a comment