Ուկրաինան կրկին հարվածներ է հասցրել Բելգորոդի մարզին. 1 զոհ կա, 7 վիրավոր

https://arm.sputniknews.ru/20260504/ukrainan-krkin-harvatsner-e-hascrel-belgvorvodi-marzin-1-zvoh-ka-7-viravvor-101753688.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/95011297_0:388:960:1108_1920x0_80_0_0_c39a3464e8af8491ecc225d1105bfcbc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բելգորոդ, զոհ, վիրավոր, երեխա

ռուսաստան, բելգորոդ, զոհ, վիրավոր, երեխա

Բաժանորդագրվել

Մարզպետի խոսքով՝ հարձակման է ենթարկվել Բելգորոդի մարզի 3 շրջան։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ մահացել է, ևս 7–ը` վիրավորվել. Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«3 շրջան ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարվածների։ Զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 7 հոգի, այդ թվում՝ 10-ամյա երեխա և «Օռլան» ստորաբաժանման մարտիկ, տարբեր վնասվածքներ են ստացել», – «Max» հարթակի իր ալիքում գրել է Գլադկովը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment