ԱՄՆ-ը Պակիստանին է փոխանցել իրանական առգրավված նավի անձնակազմին

Քաղաքականություն

04.05.2026 | 16:06

Իսլամաբադը հաստատել է, որ ԱՄՆ-ի կողմից առգրավված իրանական կոնտեյներային նավի անձնակազմի 22 անդամները կտարհանվեն Պակիստան։ Արտգործնախարարությունը դա անվանել է «վստահության ամրապնդման միջոց», որը ստացել է երկու կողմերի աջակցությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ անձնակազմը կվերադարձվի Իրան, գրում է DW-ն։

Հայտարարությունը վերաբերում է իրանական դրոշի ներքո նավարկող «Տուսկա» նավին, որն անցյալ ամիս ԱՄՆ ուժերի կողմից կալանավորվել էր Օմանի ծոցում գտնվող Իրանի Չաբահար նավահանգստի ափի մոտ։ Այն Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացության գծերի (IRISL) մաս է կազմում, որի նկատմամբ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել։

Թեհրանը դատապարտել էր միջադեպը՝ այն որակելով որպես «անօրինական» և միջազգային ծովային կանոնադրության խախտում։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ նավի անձնակազմը հրաժարվել է կատարել վեց ժամ տևած բազմաթիվ նախազգուշացումները, որ այն խախտում է ԱՄՆ շրջափակումը։

Պակիստանը հայտարարել է, որ անհրաժեշտ վերանորոգումներից հետո նավը կվերադարձնի Իրանին։

Իսլամաբադը միջնորդի դեր է ստանձնել փետրվարի վերջին ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարվածներ հասցնելուց կարճ ժամանակ անց, սակայն խաղաղության բանակցությունների փորձերը մինչ օրս քիչ արդյունք են տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment