Նիկոլին սատարելով՝ կործանում եք ՀՀ-ն, դուք խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանում եք Անկարա

Նիկոլին սատարելով՝ կործանում եք ՀՀ-ն, դուք խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանում եք Անկարա։ Այս մասին Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ֆոնին տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այն, ինչ անում է Նիկոլը 2018 թվականից սկսած ոչնչացումն է բոլոր այն արժեքների, որոնք դրված են եվրոպական քաղաքակրթության հիմքում: Եվրոպական որևէ գործիչ, որևէ քաղաքացի, որևէ երկիր ժամ անգամ չէր հանդուրժի Նիկոլի նման իշխանություն սեփական պետությունում, եթե այդ իշխանությունը պետք է վաճառեր այդ պետության արժանապատվությունը, խաչ քաշեր այդ ժողովրդի ապագայի վրա, տարածքներ զիջեր, սարքած պատերազմ պարտվեր և ամեն ինչ, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը այս յոթ տարիների ընթացքում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment