ՀՀ-ն ու Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Քաղաքականություն

04.05.2026 | 15:31

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Քիր Սթարմերի հետ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագրով մենք բացում ենք նոր և խոստումնալից գլուխ հայ-բրիտանական  հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ Քիր Սթարմերը Երևանում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment