Կոչ ենք անում աչք չփակել․ «Հայաստան» դաշինքը դիմում է ԵՄ պաշտոնյաներին

https://arm.sputniknews.ru/20260504/kvoch-enq-anum-achq-chpakel-hajastan-dashinqy-dimum-e-em-pashtvonjanerin-101733186.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, արթուր խաչատրյան, երթ

հայաստան, եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողով, արթուր խաչատրյան, երթ

Բաժանորդագրվել

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իրականության հետ աղերս չունի այն, որ ՀՀ իշխանությունը փորձում է պետությունը ներկայացնել որպես ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Հայաստան» դաշինքը Եվրամիությանը կոչ է անում աչք չփակել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների, ժողովրդավարության տապալման վրա։ Դաշինքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները հավաքվել էին Մերգելյան այգում և երթով շարժվեցին դեպի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։

«Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին ներսում կոչ ենք անելու աչք չփակել Հայաստանում դեմոկրատիայի հետընթացին ու արդեն անթաքույց միահեծան բռնապետության հաստատմանը։ ՀՀ-ում մենք այսօր ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, շինծու գործերով մարդկանց դատում են, անտրամաբանական մեղադրանքներով մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցվում, կալանավորում են։ Այս համատեքստում իրականում հանցանք կատարած անձանց դեմ երբեմն քրեական գործեր են հարուցվում, բայց այլ ընթացք չի լինում, օրինակ` հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած վարորդի դեպքում։ Եթե Եվրոպան իրական բարեկամ է, ապա չի կարող աչք փակել այս ամենի վրա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ իրականության հետ աղերս չունի այն, որ ՀՀ իշխանությունը փորձում է պետությունը ներկայացնել որպես ժողովրդավարության ջատագով, իսկ ընդդիմությանը՝ ռուսական ազդեցության գործակալ։

Leave a comment