Ուրեմն քիչ առար տեղեկացանք, որ ոստիկանությունից այցելել են Ռիո մոլ ու փուչիկի վաճառակետի աշխատակցին հորդորել են չեղարկել Մարզահամերգային համալիրի դիմաց մեր կողմից իրականացվող ակցիայի համար նախատեսված փուչիկները։
Ծիծաղելի ա չէ՞, նույնիկս փուչիկներից են վախենում, դեռ չեմ ասում, թե էդ ինչ օպերատիվությամբ իմացան հենց ուր ենք զանգել, հերիք չի, մի հատ էլ արագ-արագ հասան ու մարդկանց սկսեցին ահաբեկել ու զրկել տնտեսական գործունեության իրավունքից։ Էդ նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն։