ՌԴ պատերազմը Ուկրաինայի դեմ բացահայտեց Ռուսաստանի գազից ունեցած մեր գերկախյալությունը․ Մակրոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձավ ռազմավարական ինքնավարության գաղափարին՝ ընդգծելով, որ այն չի սահմանափակվում միայն անվտանգությամբ կամ էներգետիկայով։

«Մենք պետք է խոսենք տիեզերքի, ինչպես նաև կիսահաղորդիչների մասին, որովհետև անհրաժեշտ է ապահովել կայուն ռազմավարական ինքնավարություն և պաշտպանության ոլորտում, որովհետև երբ մենք խոսում ենք, օրինակ, կիսահաղորդիչների մասին, եթե դու կախվածություն ունես այլ երկրներից, ապա անհրաժեշտ է դիտարկել գլոբալ տնտեսության ինտեգրումը և մեր ամբողջական նորարարական համակարգը, որովհետև մեր ռազմավարական ինքնավարության ձևավորումը պահանջում է շատ ավելի մեծ կենտրոնացվածություն այն հիմնասյուների վրա, որտեղ մենք ունենք գերկախվածություններ։ Եվ, իհարկե, մենք փորձառեցինք այս գերկախվածության արդյունքները Քովիդի ժամանակ, երբ խոսում էինք դիմակների և մի շարք բժշկական միջոցների մասին, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ բացահայտեց Ռուսաստանի գազից ունեցած գերկախվածությունը»,- ընդգծեց Ֆրանսիայի նախագահը։

Խոսելով անվտանգությունից՝ նա նշեց նաև ԱՄՆ-ի դերի մասին։

«Հիմնական ռիսկերից մեկը, որ ունենք՝ առճակատումների արագացումն է, հատկապես ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, ինչը կարող է ավելի արագ բացահայտել այս կախվածությունները, և մենք կհայտնվենք անկյունում։ Կարծում եմ՝ մենք ունենք մի շարք ակտիվներ, առավելություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, թերագնահատել ենք, և սրանք հիմնական կապերն են, որոնք աշխարհագրականից անդին են։ Եվ, իսկապես, կարծում եմ, որ ժողովրդավարությանը ուղղված մեր հավատամքը, կանոնների վրա հիմնված աշխարհակարգը, ինչպես նաև բաց և ազատ առևտրի նկատմամբ հարգանքը, կլիմայի փոփոխության նկատմամբ հավատքը, նորարարության և լուծումների միտված մոտեցումներով ավելի հստակեցնում է մեզ և բարձրացնում է մեր կանխորոշելիությունը այս օրակարգին արձագանքելու համար։ Եվ սա շատ լուրջ առավելություն է ի հակադրություն շատ այլ ոչ եվրոպական դերակատարների նկատմամբ, ինչպիսիք են Ծոցի երկրները, ասիական երկրները, լատինամերիկյան և աֆրիկյան երկրները։ Կարծում եմ՝ մենք շատ կարևոր դերակատարում ունենք նաև Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակում»,- ընդգծեց ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment